13:02   29-10-2020
Ադրբեջանը շարունակում է խախտել հումանիտար հրադադարն այն դեպքում, երբ իր հազարավոր դիակներն արդեն փտում են առաջնագծի տարբեր հատվածներում․ նա թքած ունի իր դիակների վրա․ ՊԲ
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանը թքած ունի սեփական կորուստների վրա։ Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից։

Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել ԵԱՀՄ Մինսկի խմբի համանագահ երկրների միջնորդությամբ դիակների, ռազմագերիների և այլ պահվող անձանց մասին հումանիտար հրադադար հաստատելու մասին պայմանավորվածություններն այն դեպքում, երբ մարտակա գործողությունների ընթացքում ոչնչացված վերջինիս հազարավոր դիակներ արդեն փտում են առաջնագծի տարբեր հատվածներում:
Նման պահվածքով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ցույց է տալիս, որ թքած ունի ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, այլև սեփական զինծառայողների դիակների ու նրանց հիշատակի նկատմամբ:

Loading...