13:08   29-10-2020
Մենք անհաջողությունների ռեսուրսներ չունենք. մեր հաղթանակին այլընտրանք չկա. Սուրեն Սահակյան
Թողնել մեկնաբանություն

Զենքը վերջին միջոցն է պատերազմը հաղթելու համար. հատկապես այս
փուլում կարևոր է բանակի ու հանրության կամքը: Արցախյան առաջին պատերազմի անհաջողությունների
ու բեկումի փաստերը հասանաելի են բոլորիս. նման իրողություն ապրած, նման վավերագրություն
ունեցող ազգը չպետք է որոշ նահանջներից հուսալքվի: Երբ ասվում է, որ ծանր մարտեր են,
ծանր են երկու կողմի համար, առավել ծանր են լինելու թշնամու համար. «Քաղաքացու որոշում»
կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի հավաստմամբ՝ թշնամու հարթավայրային
հաջողությունները լեռներում կազմաքանդման պատասխանին են արժանանալու: Ադրբեջանը հսկայական
մարդուժի ու զինտեխնիկայի կորուստներ ունի. 20 տարվա համալրումը մի քանի ամսում անհնար
է իրականացնել, եթե անգամ նավթադոլարների պակաս չկա: 

Loading...