13:16   29-10-2020
Հիլարի Քլինթոնը Ընտրիչների կոլեգիայի անդամ է դարձել
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը Ընտրիչների կոլեգիայի անդամ է դարձել, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով SiriusXM-ը:
«Ես ընտրիչ եմ Նյու Յորքից: Համոզված եմ, որ կկարողանամ քվեարկել Ջո [Բայդենի] եւ Կամալա [Հարիսի] օգտին»,- ասել է Քլինթոնը:

ԱՄՆ-ում ընտրություններն անցկացվում են երկու փուլով: Առաջին փուլում երկրի յուրաքանչյուր նահանգում ընդհանուր քվեարկություն է անցկացվում, որից հետո հաղթողը ստանում է այդ նահանգի բոլոր ընտրողների ձայները: Նահանգների ընտրիչներից բաղկացած կոլեգիան ընտրողների կամքն ապրապնդում է ֆորմալ քվեարկությամբ:

Loading...