13:35   29-10-2020
«Որքա՞ն ժամանակ ենք կուրորեն հետևելու Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականությանը». Վալերի Բուայե
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ֆրանսիայի Վիեն քաղաքում թուրքեր հարձակվել են ոստիկանների վրա՝ ցանկանալով բռնել հայերին, ինչպես որ արել են 1915 թվականին:

«Թուրքերը Վիենում հարձակվում են ոստիկանական աշխատակիցների վրա և 1915 թվականի պես ցանկանում են բռնել հայերին։ Մինչև ե՞րբ է Ֆրանսիան չեզոք մնալու։ Որքա՞ն ժամանակ ենք կուրորեն հետևելու Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականությանը։  Ինչո՞ւ ենք սպասում և Թուրքիայի նկատմամբ խիստ պատժամիջոցներ չենք ձեռնարկում»,-գրել է նա։

Loading...