14:07   29-10-2020
«Արցախի համակարտության սկզբից Իրանի հյուսիսարևելյան շրջաններում օդային պաշտպանության լավագույն համակարգերն ենք տեղակայել»․ Իրանի ռազմական օդուժի հրամանատար
Թողնել մեկնաբանություն

Իրանի ռազմական օդուժի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը հայտարարել է, որ Իրանը որևէ երկրի թույլ չի տալիս օդային ագրեսիա իրականացնել իր երկնքում, գրում է mehrnews.com կայքը։ 

«Իրանի հյուսիսարևմտյան սահմանի և դրա ամբողջ երկայնքով տեղակայված են 3 700 և ավելի օդային պաշտպանության կայաններ, որոնք 24 ժամ հսկում են բոլոր շարժերը: Արցախի համակարտության սկզբից մենք հյուսիսարևելյան շրջաններում օդային պաշտպանության լավագույն համակարգերն ենք տեղակայել և ուշադիր հսկում ենք այս շրջանի երկինքը»,- ասել է նա։ 

Հայտնի է, որ Արցախի մարտերի ֆոնին Իրանի պաշտպանական ուժերն անվտանգության ապահովման համար Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ ) հետ զորքեր ու զինտեխնիկա են տեղակայել տարածաշրջանում։ 

Նշվում է, որ Իրանը դեմ է ցանկացած տեսակի ագրեսիայի դրսևորմանը, ուստի՝ ակտիվ դիվանագիտության միջոցով ամեն բան անում է լարվածության նվազեցման համար։ 

Loading...