14:36   29-10-2020
Image Description
«Նրանց նպատակն Արցախում հայերի էթնիկ զտումն է». Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը և նշել, որ Արցախում ադրբեջանական ուժերի ռազմական գործողությունների նպատակը հայերի էթնիկ զտումն է։

«Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերն ահաբեկիչների հետ շարունակում են ակտիվ ռազմական գործողություններն առաջնագծի՝ այդ թվում նաև Արցախի խաղաղ բնակավայրերի տարբեր ուղղություններով։ Նրանց նպատակը Արցախում հայերի էթնիկ զտումն է»,- գրել է վարչապետը և կից RecognizeArtsakh (ճանաչի՛ր Արցախը) հեշթեգն օգտագործել։ 

Loading...