09:24   30-10-2020
Եվրոպական խորհրդարանի կուսակցությունները կոչ են արել Արցախում հրադադարի նկատմամբ միջազգային վերահսկողություն սահմանել
Թողնել մեկնաբանություն

Եվրոպական խորհրդարանի առաջատար կուսակցությունները կոչ են արել Արցախում հրադադարի պահպանման միջազգային վերահսկողության արդյունավետ մեխանիզմ ներդնել, գրում է ria.ru-ն։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք հրադադարի վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումները և կոչ ենք անում անհապաղ և անվերապահորեն դադարեցնել մարտական գործողությունները:Մենք նաև կոչ ենք անում կիրառել հրադադարի դիտարկման միջազգային արդյունավետ մեխանիզմ»,- ասված է կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ։

Loading...