09:51   30-10-2020
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցների ցուցակում ներառել է 5 մարդու և 11 ընկերության, ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում:
Հինգ ֆիզիկական անձանց թվում են Իրանի չորս քաղաքացիներ և Հնդկաստանի մեկ քաղաքացի: Նրանք ղեկավար պաշտոններ են զբաղեցնում այն ընկերություններում, որոնց դեմ պատժամիջոցներ են սահմանվել։
Ընկերությունների թվում են չորս իրանական, հինգ չինական և երկու սինգապուրյան ընկերություններ: Նշվում է, որ ընկերությունները կապ ունեն նավթաքիմիական սեկտորի և բեռնափոխադրումների հետ։

Loading...