Էլեկտրոնային հաղորդագրությունների արշավից հետո այս անգամ հարյուրավոր հայեր ցույց են արել Կալիֆոռնիայի Հոթորն քաղաքում SpaceX-ի կենտրոնակայանի դիմաց՝ ընդդեմ Թուրքիայի կառավարության հետ ընկերության արբանյակային գործարքի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բողոքի ակցիայի մասին հայտնում է ABC7-ը:
SpaceX-ը նախատեսում է նոյեմբերի 30-ին Ֆլորիդա նահանգից գործարկել Turksat-5A արբանյակը: Նշվում է, որ արբանյակը կառուցվել է «Airbus Defence»- ի և «Space»- ի կողմից և ներկայացվել է, թե նախատեսված է «Թուրքսաթ» պետական ընկերության հեռուստատեսային հեռարձակման և հարակից հաղորդակցությունների մեջ օգտագործելու համար:
Բողոքի ակցիա իրականացնողները հավատացած են, որ արբանյակը Թուրքիայի կառավարության կողմից կարող է օգտագործվել ռազմական նպատակներով: Հոդվածում հիշեցվում է, որ Թուրքիան ներկայումս օգնում է Ադրբեջանին՝ Արցախի դեմ պատերազմում: