11:12   30-10-2020
ԱՊՀ երկրների ԶՈՒ ԳՇ պետերի կոմիտեի նիստին կմասնակցեն նաև Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները
Թողնել մեկնաբանություն

ԱՊՀ երկրների ԶՈՒ ԳՇ պետերի կոմիտեի հերթական նիստին, որն անցկացվելու է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում, մասնակցելու են նաև Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ հաղորդագրությանը:

«Նիստին մասնակցելու են պատվիրակություններ Ադրբեջանից, Հայաստանի, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից, ինչպես նաև՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության պատվիրակությունները»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:

Նիստն անցկացվելու է Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի նախագահությամբ:

Պատվիրակությունների ղեկավարները քննարկելու են պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև՝ մտքեր կփոխանակեն ԱՊՀ երկրների սահմանների երկայնքով տեղի ունեցող ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ:

Loading...