11:17   30-10-2020
Տաջիկստանում կայացավ նախագահ Ռահմոնի պաշտոնակալությունը
Թողնել մեկնաբանություն

Հոկտեմբերի 30-ին Տաջիկստանում կայացավ նորընտիր նախագահ Էմոմալի Ռահմոնի պաշտոնակալությունը: Արարարողությունը հեռարձակվում Է «Տաջիկիստան» պետական հեռուստաալիքի ուղիղ եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ազգերի պալատում Ռահմոնին են հանձնվել նախագահական խորհրդանիշերը, արարողությունը կշարունակվի «Քոխի Սոմոն» պալատների համալիրում (կառավարության՝ մայրաքաղաքի նստավայրում):

Տաջիկստանի Ընտրությունների եւ հանրաքվեների կենտրոնական հանձնաժողովի ղեկավար Բահթիեր Խուդոերզոդան պետության ղեկավարին Է հանձնել նախագահի վկայականը: Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Աբդուլհաֆիզ Աշուրզոդան Ռահմոնին Է հանձնել նախագահական իշխանության խորհրդանիշը՝ Տաջիկստանի նախագահի նշանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...