11:34   30-10-2020
Թաթարստանում դեռահասը «Ալլահ աքբար» բղավելով հարձակվել է ոստիկանների վրա. նա գնդակահարվել է
Թողնել մեկնաբանություն

Թաթարստանի Կուկմոր քաղաքում դեռահասը հարձակվել է Ներքին գործերի նախարարության բաժանմունքի վրա: Հարձակվողի մոտ եղել է դանակ: Նա գնդակահարվել է ոստիկանության կողմից, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, քրեական գործ է հարուցվել «ահաբեկչական գործողության» հոդվածի հիման վրա:
ՔԿ տվյալներով՝ հոկտեմբերի 30-ին 16-ամյա դեռահասը «Մոլոտովի կոկտեյլ» պայթուցիկ խառնուրդով փորձել է հրդեհել ոստիկանության բաժանմունքի շենքը: Այնուհետև նա դանակով հարվածել է ոստիկանության աշխատակցին: Մեկ այլ ոստիկան օդում նախազգուշացնող կրակոցներից հետո ստիպված է եղել կրակել հանցագործի վրա: Ստացված վնասվածքների հետևանքով հանցագործը մահացել է մինչև բժիշկների ժամանումը:
Վնասվածքներ ստացած ոստիկանը հոսպիտալացվել է, նրա կյանքին ոչինչ չի սպառնում:
«Ինտերֆաքս»-ի աղբյուրները նշում են, որ դեռահասը Բաշկիրիայից է, ապրում է Կուկմորում, գրանցված է եղել ոստիկանությունում՝ որպես ծայրահեղականության հակված անձ:
«Հարձակման ընթացքում նա ոստիկաններին անվանել է «անհավատներ» և բղավել է«Ալլահ աքբար»»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Loading...