12:50   30-10-2020
«Նման վտանգը հերքել, անկասկած, չի կարելի». ՌԴ փոխարտգործնախարարը չի բացառել Արցախի հակամարտության գոտում կռվող վարձկանների ներթափանցումը ՌԴ
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում չեն բացառում, որ Արցախի մարտերում կռվող Սիրիայից և Լիբիայից բերված վարձկանները կարող են ներթափանցել Ռուսաստան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նման վտանգը հերքել, անկասկած, չի կարելի»,-գործակալության հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:
Նրա խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում. կարևոր է վերլուծել ցանկացած ռիսկ, այդ թվում՝ պոտենցիալ ռիսկերը:

Loading...