12:52   30-10-2020
Վալերի Բուայեն անհանգստացած է. թուրք ազգայնականներն ամեն օր ձեռնոց են նետում Ֆրանսիայի իշխանություններին
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն անընդունելի է համարում այն, որ «ամեն օր թուրք ազգայնականները ձեռնոց են նետում ֆրանսիական իշխանություններին համընդհանուր անտարբերության մեջ »: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է պատգամավորն ու գրառմանը կից տեղադրել մի տեսանյութ, որտեղ ոստիկանները փորձում են կանգնեցել երեկոյան քայլերթի դուրս եկած ու վանկարկումներ անող խմբին: «Այսօր էլ Դիժոնի (խմբ. քաղաք Ֆրանսիայում, Փարիզից 326 կմ դեպի հարավ-արևելք) հերթն էր: Բավական է»,-գրել է նա:

Loading...