13:44   30-10-2020
Ֆրանսիան այժմ թիրախ է իսլամիզմի և ահաբեկչության համար. Ֆրանսիայի ՆԳ նախարար
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանեն չի բացառում, որ երեկ Նիցցայում տեղի ունեցած հարձակման նման միջադեպեր կարող են կրկնվել: Նրա խոսքով՝ Ֆրանսիան, ինչպես և շատ այլ երկրներ թիրախ են իսլամիզմի և ահաբեկչության համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք պատերազմի մեջ ենք ընդդեմ թշնամու, որը միաժամանակ ներքին է և արտաքին: Ցավոք, պետք է հասկանալ, որ այլ իրադարձություններ, նման այս բացարձակապես ստոր ահաբեկչություններին, կան և կլինեն: Մենք պատերազմում ենք ընդդեմ իսլամիստական գաղափարախոսության»,- ասել է Դարմանեն RTL France ռադիոկայանի եթերում:
Այն հարցին՝ արդյո՞ք Ֆրանսիան աշխարհում իսլամիզմի և ահաբեկչության գլխավոր թիրախն է, նախարարը պատասխանել է, որ երկիրը, հնարավոր է, ոչ գլխավոր, սակայն լուրջ թիրախ է, ինչպես շատ այլ երկրներ:

Loading...