14:32   30-10-2020
Պատերազմից հետո անձնագրերում պիտի գրվի՝ տիրապետում է առաջին բուժօգնությանը, քաղպաշտպանությանը. Հայկուհի Մինասյան
Թողնել մեկնաբանություն

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում պատերազմի հետևանքներին
պատրաստ էին դեռ պատերազմից առաջ. կենտրոնն 
ամբողջապես կահավորված է, վերազինված: Այս օրերին էլ արդեն սպասարկում է նորօրյա
վիրավոր հերոսիներին: «Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանի
հավաստմամբ՝ անսպասելի չէր թշնամու՝ Ստեփանակերտի ծննդատունը թիրախավորելը. թշնամու
ձեռագրի փոփոխություն սպասելը միամտություն է: Այս պատերազմի դասերը անվերապահորեն
պիտի սերտեն մանուկ ու ծեր: Յուրաքանչյուրի անձնագրում պիտի ամրագրված լինի՝ պատերազմի
դեպքում ինքն ուր է գնալու, ինչ է անելու: Քաղպաշտպանության և առաջին բուժօգնության
տիրապետումը առաջնային առաջադրանքն է լինելու բոլորիս համար: 

Loading...