14:54   30-10-2020
ՌԴ փոխարտգործնախարարն ու Մոսկվայում Իտալիայի դեսպանը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և Մոսկվայում Իտալիայի դեսպան Պասկուալե Տերապաչանոն քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության կայքը:

«Զրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Արցախի հիմնախնդրի կարգավորմանը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային մի շարք արդիական հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում:

Loading...