19:31   30-10-2020 Image Description
Թշնամին ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում, բայց կրելով մարդուժի մեծ կորուստներ, փախել է զբաղեցրած դիրքերից
Թողնել մեկնաբանություն

Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում․ այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի տարածքային միավորմանը։

«Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում։

Ծավալված մարտական գործողությունների ընթացքում թշնամին, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից։

Առանձին հատվածներում շարունակվել է հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման ու ոչնչացման մարտական գործողությունները։

Հրետանային կրակով Ծաղկաբերդի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի մեկ զինտեխնիկա»,-ասված է հաղորդագրության տեքստում։

Loading...