09:22   31-10-2020
Մեծ Բրիտանիան Արցախում տուժածների համար 1 միլիոն ֆունտ սթեռլինգի չափով հումանիտար օգնություն կհատկացնի. ՄԹ արտգործնախարար
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիան 1 միլիոն ֆունտ սթեռլինգ կուղղի Արցախի հակամարտության հետևանքով տուժածների համար հումանիտար օգնություն տրամադրելու համար: Այս մասին հայտնել է Միացյալ Թագավարության ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբը, հայտնում է РИА Новости-ն: 

«Հազարավոր մարդիկ կստանան բժշկական անհրաժեշտ պարագաներ, սնունդ և ավելի ապահով ապաստարաններ օգնության նոր փաթեթի շնորհիվ, որի մասին այսօր հայտարարել է արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը»,- նշվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարությունում:

1 միլիոն բրիտանական ֆունտի չափով ֆինանսավորումը կհատկացվի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի խնդրանքով:

«Մենք շարունակում ենք կոչ անել կողմերին համագործակցել ԵԱՀԿ ՄԽ-ի հետ և խաղաղ, բանակցային ճանապարհով քաղաքական լուծման հասնել, ինչի կարիքը սաստիկ զգում են տարածաշրջանի բնակիչները»,- նշվում է բրիտանացի նախարարի հայտարարությունում:

Loading...