11:02   31-10-2020 Image Description
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 2381 նոր դեպք. գրանցվել է մահվան դեպքերի ամենամեծ թիվը
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում հոկտեմբերի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 89813 դեպք, որոնցից 55317 -ն` առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 32788 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 4992 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 402588 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 2381 նոր դեպք և 1001 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1341 (ավելացել է ևս 41-ով) դեպք:  Արձանագրվել է նաև մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 367 է:

Loading...