11:39   31-10-2020
«Անպատժելիությունն ու միջազգային կուրությունը նոր հանցագործություններ են բերում Արցախին». Արցախի ՄԻՊ-ն արձագանքել է ադրբեջանական կողմի՝ հայ զինվորների դիերը ցուցադրող տեսանյութին
Թողնել մեկնաբանություն

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր թվիթերյան էջում հայտնել է, որ սոցիալական մեդիայի ադրբեջանական տիրույթում հրապարակվել է նոր տեսանյութ, որում ցուցադրվում են սպանված 19 հայ զինծառայողների դիերը:

ՄԻՊ-ը նշում է, որ նրանցից ոմանք շղթայված ձեռքերով են և մերկ:

«Ակնհայտ է, որ զինվորներից առնվազն չորսը նախքան սպանվելը ռազմագերի է եղել: Անպատժելիությունն ու միջազգային կուրությունը նոր հանցագործություններ ու ողբերգություններ են բերում Արցախին»,-գրել է Բեգլարյանն ու կից համապատասխան լուսանկարներ հրապարակել:

Loading...