12:02   31-10-2020
Արցախի պատերազմի սկսման պահից ՀՀ ազգային ժողովում պարգևատրումներ չեն տրվել. Տիգրան Գալստյան
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը տեղեկացրել է, որ Արցախի պատերազմի սկսման պահից ՀՀ ազգային ժողովում պարգևատրումներ չեն տրվել:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Արցախի պատերազմի սկսման պահից ՀՀ ազգային ժողովի ո՛չ պատգամավորները, ո՛չ աշխատակազմը որևէ պարգևատրում չեն ստացել։ Կոչ եմ անում ակնհայտ կեղծիք տարածողներին մեկ անգամ ևս փնտրել բարոյականության նշույլներ իրենց ներսում»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Տիգրան Գալստյանը։

Loading...