13:33   31-10-2020
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1673 նոր դեպք
Թողնել մեկնաբանություն

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1673 նոր դեպք: Այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Նատիա Մեզվրիշվիլին՝ տեղեկացնում է jnews.ge կայքը:
 
Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 38936 է: Առողջացել է ևս 2881 հիվանդ, ապաքինվածների ընդհանուր թիվը  22691 է:
 
Անցած մեկ օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսից մահացել է 22 հիվանդ: Ընդհանուր առմամբ մահվան դեպքերը 307-ն է:
 
Ըստ Նատիա Մեզվրիշվիլիի՝ կարանտինում է գտնվում 3001 քաղաքացի, ինքնամեկուսացված է 30467 մարդ: Վարակվածներից 4136 մարդ բուժվում է հիվանդանոցում, 9531-ը՝ տանը:
 
Երեկ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1696 նոր դեպք, վերականգնվել է 2906 պացիենտ:a

Loading...