15:00   31-10-2020
Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 831-ի, զոհվել է 25 քաղաքացի
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի արևմուտքում նախօրեին գրանցված երկրաշարժից տուժածների թիվը հասել է 831-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով երկրի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների գործակալության հայտարարությանը։ 
Ավելի վաղ հայտնի էր դարձել 25 զոհի և 804 վիրավորի մասին։ 
«Վերջին տեղեկությունների համաձայն՝ մեր քաղաքացիներից 25-ը զոհվել է, խորտակվել է 1, վիրավորվել՝ 831 մարդ։ Գրանցել է 489 հետցնցում, որից 35-ը ավելի քան 4 մագնիտուդ հզորություն են ունեցել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading...