Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության նախագահ Իսմայիլ Դեմիրը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է ռադիոէլեկտրոնային պայքարի նոր ինքնաթիռների ձեռքբերման մասին։ Օդուժի նոր միավորները պետք է համալրեն Թուրքիայի զինված ուժերը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ինքնաթիռների ձեռքբերման պայմանագիրն արդեն ստորագրվել է Պաշտպանական արդյունաբերության ծառայության և THY Teknik ընկերության միջև։
Ըստ Իսմայիլ Դեմիրի՝ թուրքական բանակի նոր ինքնաթիռները համալրված են լինելու ռադիոլոկացիոն գերժամանակակից համակարգերով, որոնք կարող են հեռու տարածությունից տեղորոշել հավանական հակառակորդի ռազմական օբյեկտների տեղակայման վայրերը։
Մուտքագրեք ձեր էլ. Փոստի հասցեն և հրահանգներով էլ-նամակ կուղարկվի ձեզ: