16:13   31-10-2020 Image Description
«Կոչ եմ անում Ֆարմ Կրեդիտ Արմենիա կոոպերատիվի մոտ 9000 անդամի աջակցել ԱԹՍ-ների վերազինման ծրագրին». Արմեն Գաբրիելյան
Թողնել մեկնաբանություն

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ գլխավոր գործադիր տնօրեն/ նախագահ, ՀՀ վարկային կազմակերպությունների միության նախագահ Արմեն Գաբրիելյանը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում միանալ Կարեն Վարդանյանի գործը շարունակելուն ուղղված ԱԹՍ սեփական բանակի ստեղծման համար իրականացվող դրամահավաքին:

«Հայրենակիցնե՛ր,
Մի քանի օր առաջ երջանկահիշատակ Կարեն Վարդանյանի ընտանիքը տարածեց հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է՝ «Օդային պատերազմում հաղթելու համար առաջարկում ենք հենց այսօրվանից սկսել ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ գործընթաց՝ առնվազն 100 Արմաթ լաբորատորիա անօդաչու թռչող սարքերի /ԱԹՍ/ անհրաժեշտ սարքավորումներով վերազինելու նպատակով: Վերազինման արդյունքում հաջորդ տարի մենք կունենանք 1000-ից ավելի անօդաչու թռչող սարքերի օպերատորներ` նույն օդաչուներ, ովքեր կփրկեն հարյուրավոր կյանքեր ռազմական պայմաններում»:
Ես բախտ եմ ունեցել Կարենի հետ իր կենդանության օրոք քննարկելու այս հարցերը և գիտեմ, թե ինչքան էր ինքը կարևորում մեր երկրի անվտանգությունը և ինչ ջանքեր էր ինքը ձեռնարկում այդ ուղղությամբ: Բավական է միայն նայել Սյունիքի մարզում նրա ներկայացրած ծրագիրը Արմաթ ինժեներական դասարանների զարգացման հարցում:
Ցավոք, ինքը այսօր մեզ հետ չէ…
…Անցած պատերազմական ամիսը մեզ ցույց տվեց, թե ինչ աններելի բացթողումներ ունենք մենք այդ բնագավառում, և ինչ անգնահատելի գին ենք վճարում դրա համար…
Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվի ղեկավարությունը որոշում է ընդունել աջակցել Կարեն Վարդանյանի ընտանիքի նախաձեռնությանը և ԱԹՍ-ների վերազինման ծրագրի դրամահավաքին փոխանցել 20 (քսան) միլիոն ՀՀ դրամ:
Կոչ եմ անում Ֆարմ Կրեդիտ Արմենիա կոոպերատիվի մոտ ինը հազար անդամ – փայատերերին, մեր աշխատակիցներին, այլ վարկային կազմակերպությունների ղեկավարներին, աշխատակիցներին, ինձ ճանաչող բոլոր անձանց՝ աջակցել ԱԹՍ-ների վերազինման ծրագրին:
Մեզ պատրաստված օպերատոր-զինվորներ են պետք և՛ այսօր, և՛ վաղը…
Մենք, միայն մենք կարող ենք պաշտպանել մեր հողը….»
Փոխանցում կատարել ԱՏՁՄ ՀԿ հաշվեհամարներին.

Արմեն Գաբրիելյան
«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ
Գլխավոր գործադիր տնօրեն/ նախագահ
ՀՀ վարկային կազմակերպությունների միության նախագահ
Փոխանցում կարող եք կատարել ԱՏՁՄ ՀԿ հետևյալ հաշվեհամարներին.

Դրամային հաշվեհամար (AMD) 220313350278000 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ
Ստացող՝ ԱՏՁՄ ՀԿ
Նպատակային դաշտում գրել «ԱԹՍ վերազինում»

Դոլարային հաշվեհամար (USD) 220313350153001 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ
Ստացող՝ ԱՏՁՄ ՀԿ
Նպատակային դաշտում գրել «ԱԹՍ վերազինում»

Եվրո հաշվեհամար (EUR)

INTERMEDIARY BANK: COMMERZBANK AG.

FRANKFURT, GERMANY

SWIFT CODE: COBADEFF


BENEFICIARY BANK:CJSC INECOBANK

YEREVAN, TUMANYAN STR. 17,

ARMENIA

SWIFT CODE: INJSAM 22


BENEFICIARY ACCOUNT: 2052222084281040

BENEFICIARY NAME: UATE NGO


BENEFICIARY ADDRESS: YEREVAN,
H.HAKOBYAN AVENUE, 3 , APARTM.301


Ռուբլու հաշվեհամար (RUB)


БАНК ПОЛУЧАТЕЛЯ: СБЕРБАНК РФ МОСКВА,
РОССИЯ /30111810900000000384 7707083893
АОЗТ ИНЕКОБАНК БИК: 044525225
ПОЛУЧАТЕЛЬ: НА ИМЯ: UATE NGO
ДЛЯ ЗАЧИСЛЕНИЯ НА СЧЕТ: 2052222084281041 К/СЧ: 30101810400000000225
ЕРЕВАН, АРМЕНИЯ ИНН: (010) 510-510 www.inecobank.am
Ամբողջական վավերապայմանների համար այցելե՛ք այստեղ՝ https://armath.am/en/donate

Loading...