16:19   31-10-2020
«Քվեարկել եմ եվրոպական Վրաստանի համար»․ Վրաստանի նախագահը մասնակցել է երկրում ընթացող խորհրդարանական ընտրություններին
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցել է երկրում տեղի ունեցող խորհրդարանական ընտրություններին․ երկրի ղեկավարը հայտարարել է, որ քվեարկել է եվրոպական Վրաստանի օգտին, ինչպես նաև բնակչությանը հորդորել է չնայած կորոնավիրուսի համավարակին մասնակցել ընտրություններին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Ուզում եմ բոլորիդ շնորհավորել այսօրվա կապակցությամբ: Մենք քվեարկում ենք, որպեսզի կառուցենք բոլորի երազած երկիրը։ Դա եվրոպական, ժողովրդավարական երկիր է»,- հայտարարել է նախագահը:

Պետության ղեկավարը նշել է, որ ընտրողները ստիպված են կորոնավիրուսային համավարակի պայմաններում քվեարկել, սակայն նաև հավաստիացրել է, որ ընտրատեղամասերում պահպանվում են անվտանգության կանոնները, ուստի՝ բոլորին հորդորել է մասնակցել ընտրություններին։

Loading...