16:25   31-10-2020
Դանիայի հայ համայնքը շտապօգնության մեքենաներ է նվեր ուղարկում ՀՀ ԱՆ-ին
Թողնել մեկնաբանություն

Դանիայի հայ համայնքը շտապօգնության մեքենաներ է նվեր ուղարկում ՀՀ առողջապահության նախարարությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանը։ Գրառմանը կից Սարգսյանը նաեւ տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են մեքենանարեը ուղեւորվում դեպի Հայաստանը։

«Սփյուռք ունենք աշխարհը չունի: Այս շտապօգնության մեքենաները Դանիայի համայնքի կողմից նվեր է մեր առողջապահության նախարարությանը, որը զբաղվում է վիրավորների տեղափոխմամբ եւ ոչ միայն...
Միասին հաղթելու ենք»,-գրել է նա։

Loading...