Հայրենիքի պաշտպանության համար կամավորագրված Արշակ Պողոսյանը մինչև պատերազմը
Արցախում մեկ ամիս հայոց լեզու և գրականություն է դասավանդել: «Ինձ բախտ էր վիճակվել
«Դասավանդիր Հայաստան» ծրագրով հայտնվել Միջնավանում, կյանքիս լավագույն մեկ ամիսն
էր: Քաղաքում պատերազմի առաջին օրն իսկ մարտական տրամադրություն էր: Կամավորագրվեցինք
ու ռազմաճակատ գնացինք: Ստորաբաժանման հրամանատարի ջանքերով երկու-երեք օրում տիրապետեցինք
մեզ վստահված զենքին. զիվորներից շատ բան էինք սովորում: Թշնամու զինտեխնիկա խոցելը
մեր կյանքի լավագույն պահերից էր: Զինվորները հաճախ իրար հերթ չէին տալիս առաջադրանք
կատարելու համար: 5 քայլ նահանջը 10 քայլ առաջ գնալու համար է, մի կողմում կյանքն էր,
մյուսում մահը. մենք ընտրել էինք կյանքն ու կռվում էինք, նաև մեր բարոյական հատկանիշներով
ենք հաղթելու թշնամուն»: