17:24   31-10-2020
Թրամփի հայտարարություններին պետք է հետևեն ավելի մանրամասն առաջարկներ. Նիկոլ Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

Ես չեմ կարող մեկնաբանել այդ հայտարարությունները, պատասխանելով Թրամփի՝ հայերին օգնելու մասին հայտարարության վերաբերյալ Al Arabiya հեռուստաալիքի հարցին՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչ հայտարարություններ արել է նախագահ Թրամփը, այդ հայտարարություններին պետք է հետևեն ավելի մանրամասն առաջարկներ, գործողություններ, որպեսզի ես կարողանամ դա մեկնաբանել: Այն, որ հայերը Միացյալ Նահանգներում շատ տեսանելի և ազդեցիկ ուժ են, դա հասկանալի է: Իսկ թե ինչ կոնկրետ գործողություն և աջակցություն կցուցաբերեն Միացյալ Նահանգներն այս գործընթացին, ցույց կտա ժամանակը», - նշել է նա:

Loading...