18:46   31-10-2020
Ադրբեջանը շարունակում է ագրեսիան Արցախում, ոչնչացնելով խաղաղ բնակչությանը, կիրառելով արգելված զենք․ Զոհրաբ Մնացականյան
Թողնել մեկնաբանություն

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինամթերքի օգտագործման մասին, նաև գրառմանը կից տեսանյութ է հրապարակել։
«Ադրբեջանն այս անգամ ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա, բնակավայրերի մոտակայքում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են ապրում:
Այն, ինչ անում է Ադրբեջանը, ստանձնած պարտավորությունների նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունք, շարունակվող ագրեսիա, խաղաղ բնակչության ոչնչացում և արգելված զենքի օգտագործում է»,– ասվում է անգլերենով արված գրառման մեջ։

Loading...