19:30   31-10-2020
Իրանի փոխարտգործնախարարը թուրք պաշտոնակցի հետ քննարկել է Արցախի հակամարտության կարգավորմանն ուղղված իրանական ծրագիրը
Թողնել մեկնաբանություն

Իրանի նախագահի՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցով հատուկ դեսպանորդ, Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին մեկնել է Անկարա, որտեղ իր թուրք գործընկերոջ՝ Սեդաթ Օնալի հետ քննարկել է հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։

Ինչպես հաղորդում է «Մեհր» գործկալությունը, հանդիպման ժամանակ դիվանագետները մի շարք հարցեր են քննարկել, որոնք առնչվում են Արցախի հակամարտության զարգացումներին, ինչպես նաև իրավիճակի խաղաղ կարգավորմանն ուղղված Իրանի ծրագրին:

Loading...