15:12   19-01-2016
Եվրոպան փողի քսակ չէ. «Հակաճգնաժամ»
Թողնել մեկնաբանություն

Ինչպես բարձր ինտելեկտով մարդը չի կարող հավասարի պես շփվել անգրագետի հետ, այնպես էլ զարգացած տնտեսություն ունեցող երկիրը չի գործակցի հետամնացի հետ: Եվրոպան հասկացել է, որ միայնակ զարգանալ չի կարող, հետևապես ֆինանսավորում է այլ երկրներին, այդ թվում Հայաստանին: Բայց մենք զարգանալ չենք շտապում. մի կողմից ֆինանսական մեծ հոսքեր են գալիս երկիր՝ տնտեսությունը զարգացնելու համար, մյուս կողմից՝ ստվերում աշխատող մեխանիզմը թույլ չի տալիս իրագործել այդ ծրագրերն՝ ըստ նպատակի: «Հակաճգնաժամի» այս թողարկմանը Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը պատմում է եվրոպական գրանտների ու դրանց նպատակայնության մասին:
 

Loading...