09:57   21-11-2020
Image Description
Ֆելիքս Ցոլակյանը հրաժեշտ է տվել ԱԻՆ աշխատակիցներին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրած և ազատված Ֆելիքս Ցոլակյանը նոյեմբերի 20-ին ԱԻՆ կառուցվածքային և տարածքային բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ հրաժեշտի հանդիպմանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար: Նրա խոսքով՝ հրաժարակի դիմում գրելու որոշումը հեշտությամբ չի կայացրել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Գեներալ-լեյտենանտը նշեց, որ 2 տարվա ընթացքում ոլորտային փոփոխությունները հաջողվել են կառուցողական աշխատանքի շնորհիվ: Ֆելիքս Ցոլակյանն իր գոհունակությունը հայտնեց ստորաբաժանումներին՝ իրենց ծառայությանը բարեխիղճ մոտեցում ցուցաբերելու համար:

Պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել նաև Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը: Նրա խոսքով՝ իր կողմից ստանձնած բարեփոխումների ծրագրերը կշարունակվեն. ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են:

Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ ներկայացուցիչներին կոչ արեց շարունակել աշխատել նույն ոգով՝ ի նպաստ համակարգի զարգացման և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»,- ասվում է հայտարարության մեջ:

Loading...