10:03   21-11-2020
Ռուսաստանը սահմանապահների լրացուցիչ ռեզերվ է տեղակայելու հայ-ադրբեջանական սահմանին
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը  սահմանապահների լրացուցիչ ռեզերվ կտեղակայի հայ-ադրբեջանական սահմանինԻնչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ըվկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-նայս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր ԲորտնիկովըՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ:

«Համաձայն ընդունված որոշման ՝ Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովմանԱրցախում խաղաղության պահպանման միջոցառումների շրջանակներում և հայկական կողմի խնդրանքով Հայաստանի Հանրապետությունում Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության կողմից հատկացվել է լրացուցիչ 188 զինծառայող և անհրաժեշտ քանակությամբ տեխնիկաՍահմանապահները լրացուցիչ կտեղակայվեն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։

Ադրբեջանական կողմը տեղեկացված է այդ կապակցությամբգործընկերների հետ անհրաժեշտ փոխգործակցությունը կազմակերպված է», - ասել է Բորտնիկովը:

Loading...