11:26   21-11-2020
Twitter-ը պատրաստվում է ԱՄՆ նախագահի պաշտոնական էջը փոխանցել Բայդենին
Թողնել մեկնաբանություն

Twitter-ի ղեկավարությունը մտադիր է սոցիալական ցանցում ԱՄՆ նախագահի պաշտոնական օգտահաշվի վերահսկողությունը հունվարի 20-ին կայանալիք երդմնակալությունից հետո փոխանցել դեմոկրատ Ջո Բայդենին, նույնիսկ եթե ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը չճանաչի իր պարտությունը: Այս մասին նախօրեին հայտարարել է սոցցանցի ներկայացուցիչ Նիկ Փասիլիոն, գրում է Politico-ն։
Նրա խոսքով՝ նույն կերպ կվարվեն նաև ԱՄՆ-ի վարչակազմի մոտ մեկ տասնյակ այլ պաշտոնական օգտահաշիվների հետ:
«Twitter-ն ակտիվորեն պատրաստվում է աջակցել 2021 թվականի հունվարի 20-ին Սպիտակ տան գերատեսչական օգտահաշիվների փոխանցման գործընթացին»,- ասել է Փասիլիոն։
Ամերիկյան առաջատար լրատվամիջոցների համաձայն՝ նոյեմբերի 3-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենը ստացել է ընտրիչների կոլեգիայի ավելի քան 270 անդամների աջակցությունը՝ դառնալով ԱՄՆ հաջորդ նախագահը։ Այնուամենայնիվ, գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունել պարտությունը և հայտարարել է, որ ձայների վերահաշվարկի պահանջով մտադիր է դիմել դատարաններ։


Գրում է Tert.am -ը:


Loading...