13:21   21-11-2020
Մոլդովայի նորընտիր նախագահը հայտարարել է, որ Ղրիմը համարում է Ուկրաինայի տարածքը
Թողնել մեկնաբանություն

Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն ուկրաինական Европейская Правда-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղրիմը համարում է Ուկրաինայի տարածքը։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Սանդուն նշել է, որ թերթին տված իր նախորդ հարցազրույցից (2016 թվական) ի վեր այդ հարցում դիրքորոշումը չի փոխվել։
«Ես այդ մասին ասել եմ, երբ վարչապետ էի, և վստահեցնում եմ, որ կխոսեմ ճիշտ նույն կերպ, երբ նախագահ դառնամ»,-հայտարարել է Սանդուն:
Ընդ որում, նա խոստովանել է, որ Մոլդովայի քաղաքացիներն այդ հարցի վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ ունեն, և կան մարդիկ, ովքեր համաձայն չեն իր հայացքների հետ։
Սանդուն նաև հայտարարել է, որ իր կարծիքով՝ Մերձդնեստրում հակամարտության լուծումը պետք է տեղի ունենա ռուս խաղաղապահների ամբողջական դուրսբերման միջոցով։

Գրում է Tert.am -ը:


Loading...