13:55   21-11-2020
«Արցախում խաղաղության պահպանումը ՌԴ-ն համարում է իր առաջնահերթություններից մեկը»․ Շոյգու
Թողնել մեկնաբանություն

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Արցախում խաղաղության պահպանումը համարել է ՌԴ-ի առաջնահերթություններից մեկը՝ նշելով, որ Ռուսաստանը ձեռնարկում է բոլոր միջոցները տարածաշրջանում կայունության ամրապնդման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Արցախում խաղաղության պահպանումը համարում ենք մեր առաջնահերթություններից մեկը։ Մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները տարածաշրջանում կայունության ամրապնդման համար։ Դուք արդեն նշեցիք մի շարք աշխատանքներ, որոնք կատարվում են այս տարածաշրջանում․ զոհվածների մարմինների փոխանակումը, ինչպես նաև այժմ ակտիվ աշխատանք է տարվում գերիների և ձերբակալված անձանց փոխանակման հարցով, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց տները, հարազատների և մերձավորների մոտ», - ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ ասլե է Շոյգուն։

Գրում է Tert.am -ը:


Loading...