15:04   21-11-2020
«Կողմերն ընդունել են, որ Արցախի հարցով նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլընտրանք չունի». Լավրով
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևան կատարած այցի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նոյեմբերի իննին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի ստորագրած եռակողմ հայտարարությանը, որով դադարեցվել են ռազմական գործողությունները Արցախի տարածքում:
«Հայաստանում բանակցությունների ընթացքում բոլոր կողմներն ընդունել են, որ Արցախի հարցով նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլընտրանք չունի»,-ասել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՀՀ վարչապետի և նախագահի հետ հանդիպման ընթացքում վերջինները նշել են, որ տվյալ հայտարարությունն օգնել է լուծել լրջագույն խնդիրներ, փրկել կյանքեր և որ նրանք միանգամյան հավատարիմ են ձեռք բերված պայմանավորվածության հետագա կատարմանը:

Գրում է Tert.am -ը:


Loading...