16:18   21-11-2020
«Հույս ունենք, որ նրանք այստեղ կլինեն առավել ակտիվ, քան Սիրիայում էին». Լավրովը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել ակտիվություն ցուցաբերել Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցում
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեծ ակտիվություն կցուցաբերի Արցախում հուշարձանների պահպանման հարցում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Լավրովը նախօրեին զրուցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի հետ՝ նշելով, որ «հարկավոր է, որ կազմակերպությունն առկա կոնվենցիաների համաձայն Արցախում և դրա շուրջ մշակութային, քաղաքաղակրթային և կրոնական ժառանգության պահպանման հարցում առավել նախաձեռնողական կերպով հանդես գա իր ծառայությունների կիրառման առաջարկություններով, ինչը կարևոր ներդրում կլինի այս հնագույն տարածաշրջանում միջկրոնական, ազգամիջյան հաշտեցման և ներդաշնակության ապահովման համար»:
«Հույս ունենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այստեղ առավել ակտիվ գործունեություն կծավալի, քան Սիրիայում՝ նախ և առաջ Հալեպում և Պալմիրում՝ ի պատասխան մշակութային հուշարձանների պահպանման վերաբերյալ ստացված մեծաթիվ դիմումների․ պարզ ասած՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից մեր ընկերներն իրենց այնքան էլ ակտիվ չեն դրսևորել»,- նկատել է նախարարը։

Գրում է Tert.am -ը:


Loading...