09:26   23-11-2020
G20-ի երկրները կաջակցեն բոլոր զարգացող և ամենաքիչ զարգացած երկրներին կորոնավիրուսային համավարակին հակազդելու հարցում
Թողնել մեկնաբանություն

Մեծ քսանյակի երկրները վճռական են կորոնավիրուսային համավարակին հակազդելու հարցում բոլոր զարգացող և ամենաքիչ զարգացած երկրներին աջակցություն տրամադրել: Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, նշվում է Սաուդյան Արաբիայի ղեկավարմամբ նոյեմբերի 21-22-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցած  G20-ի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ կիրակի հրապարակված պաշտոնական հաղորդագրությունում:

«Մենք նպատակաուղղված ենք COVID-19-ից հետո ինքնավստահ, կայուն, հավասարակշռված և ներառական ապագա ստեղծելու համաշխարհային ջանքերին: Համաճարակը և դրա աննախադեպ հետևանքները, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների, նյութական բարեկեցության և տնտեսության վնասների, վերածվեցին հզորագույն ցնցումների, որոնք բացահայտեցին դրանց արձագանքելու համար մեր պատրաստվածության և կարողունակության խնդիրները, ինչպես նաև ցույց տվեցին մեր մարտահրավերների ընդհանուր բնույթը», - նշվում է փաստաթղթում:

Մեծ քսանյակի երկրները պարտավորվել են «շարունակել գործադրել բոլոր ջանքերը կյանքեր փրկելու, աջակցություն տրամադրելու հատկապես առավել խոցելի երկրներին, ինչպես նաև տնտեսությունները վերադարձնել աճի ուղու վրա, պահպանել և ստեղծել աշխատատեղեր բոլորի համար»:

«Մենք նախկինի պես վճռական ենք աջակցելու համար բոլոր զարգացող և ամենաքիչ զարգացած երկրներին, որոնք առողջապահության և սոցիալ տնտեսական ոլորտում բախվել են COVID-19 համավարակի համալիր ազդեցությանը, ընդունելով Աֆրիկայի երկրներում և զարգացող փոքր կղզի-պետություններում հատուկ խնդիրների առկայությունը»,- նշվում է հաղորդագրություն:

Գրում է Tert.am -ը:

Loading...