09:39   23-11-2020
Մոսկվայում կորոնավիրուսով վարակված է ավելի քան 500 հազար մարդ. մեկ օրում համավարակի հետևանքով մահացել է 71 պացիենտ. ТАСС
Թողնել մեկնաբանություն

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով վերջին 24 ժամում մահացել է 71 մարդ, ընդհանուր առմամբ Մոսկվայում համավարակի հետևանքով մահացել է 8 379 մարդ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով համավարակի հսկողության և մոնիտորինգի հարցով օպերատիվ շտաբի տվյալներին:

«Մոսկվայում մահացել է 71 պացիենտ, որոնց մոտ հաստատվել է թոքաբորբ, և ստացվել կորոնավիրուսի ախտորոշիչ թեստի դրական պատասխան»,- հաղորդում են շտաբից:

Նշվում է, որ Մոսկվան կորոնավիրուսով վարակումների թվով Ռուսաստանում առաջին տեղում է: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի մայրաքաղաքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 547 138 դեպք, որոնցից 7 168-ը վերջին 1 օրում: Ապաքինվել է 400 332 մարդ:

Գրում է Tert.am -ը:

Loading...