11:00   23-11-2020
Հայտնի Է դարձել, թե Բայդենն ում կնշանակի ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ. CBS News
Թողնել մեկնաբանություն

Ջո Բայդենը, որը, ըստ ԶԼՄ-ների տվյալների, ընտրվել Է ԱՄՆ-ի նախագահ, ցանկանում Է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնի համար առաջադրել Լինդա Թոմաս-Գրինֆիլդին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CBS News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրի: Թոմաս-Գրինֆիլդն ամերիկացի դիվանագետ Է, Աֆրիկայի գործերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականն Է եղել նախագահ Բարաք Օբամայի ժամանակ:

Axios հրատարակության տվյալների համաձայն, Բայդենին մոտ կանգնած դեմոկրատները կարծում են, որ Թոմաս-Գրինֆիլդը, լինելով սեւամոթ կին եւ հարգված դիվանագետ, կկարողանա օգնել՝ «վերականգնելու բարոյական ոգին»: Ավելի վաղ New York Times թերթը եւ «Բլումբերգ» գործակալությունը հաղորդել են այն մասին, որ Թոնի Բլինքենը, ամենայն հավանականությամբ, կդառնա ԱՄՆ-ի պետքարտուղար: Բայդենի օգնական Ռոն Քլայնը, որը պետք Է դառնա Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար, ավելի վաղ հայտարարել Է, որ կաբինետի առաջին անդամների նշանակումը կկատարվի նոյեմբերի 24-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...