12:25   23-11-2020
«Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու շնորհիվ ԱՄՆ-ն կլինի ավելի պաշտպանված». Պոմպեո
Թողնել մեկնաբանություն

Բաց երկնքի մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը դրական ազդեցություն կունենա ամերիկյան անվտանգության վրա: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Այսօր ուժի մեջ է մտել Բաց երկնքի մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը: Սրա հետ կապված՝ Ամերիկան դրա շնորհիվ ավելի պաշտպանված է, քանի որ Ռուսաստանը, ինչպես նախկինում, չի կատարում իր պարտավորությունները»,-իր թվիթերյան էջում նշել է ԱՄՆ պետքարտուղարը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 21-ին հայտարարել էր Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու Վաշինգտոնի մտադրության մասին, պայմանագիրը մասնակից երկրներին հնարավորություն է տալիս թռիչքներ կատարել միմյանց  տարածքով ՝ ռազմական գործողությունների դիտարկման համար:

Գրում է Tert.am -ը:

Loading...