14:30   23-11-2020
Հարավկորեացի նախարարը ԿԺԴՀ-ին երկկողմ հարաբերությունները վերականգնելու կոչ է արել
Թողնել մեկնաբանություն

Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև մշտական կապի վերականգնումը ելակետ կդառնա Սեուլի և Փհենյանի միջև հարաբերությունների վերականգնման համար: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Հարավային Կորեայի միավորման հարցերով նախարար Լի ին Յոնը՝ ելույթ ունենալով Սեուլում միջկորեական հարաբերություններին նվիրված համաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նոր գրասենյակի բացման միջոցով կապի վերականգնումը փոփոխությունների կհանգցնի, որոնք ազդանշան կծառայեն նոր, խաղաղ ժամանակներ հաստատելու համար»,- ընդգծել է նա։
Երկկողմ փոխգործակցության բարձրացման նպատակով նախարարը նաև առաջարկել է Սեուլում ԿԺԴՀ-ի ներկայացուցչություն և Փհենյանում Կորեայի Հանրապետության ներկայացուցչություն բացել կամ կապի լրացուցիչ գրասենյակներ ստեղծել։
2018թ.-ին Հյուսիսային և Հարավային Կորեաների ղեկավարները համաձայնագիր էին ստորագրել՝ կողմերի միջև թշնամանքի վերացման և համագործակցության վերաբերյալ: Վերջին շրջանում, սակայն, երկկողմ հարաբերությունները կրկին լարվել են. պատճառն այն է, որ չնայած Փհենյանի զգուշացումներին, հարավկորեացի ակտիվիստները սահմանին դեպի Հյուսիսային Կորեայի տարածք օդապարիկներ են արձակել, որոնց վրա քարոզչական կարգախոսներ են փակցված եղել:

Loading...