15:55   23-11-2020
Վալենտինա Մատվիենկոն ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորական հեռագիր է հղել Արարատ Միրզոյանին
Թողնել մեկնաբանություն

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Շնորհավորելով Արարատ Միրզոյանին՝ Վալենտինա Մատվիենկոն վստահություն է հայտնել, որ Ազգային ժողովի նախագահի անձնական հատկանիշները կօգնեն հաղթահարել Հայաստանի համար դժվար ժամանակները:

Հեռագրի ավարտին Դաշնային խորհրդի նախագահը շուտափույթ ապաքինում է մաղթել Ազգային ժողովի նախագահին:

Loading...