16:29   23-11-2020
Պուտինը ստորագրել է օրենք՝ առանց արտահանման մաքսատուրք գանձելու Հայաստանին նավթային խեժ մատակարարում նախատեսող արձանագրությունը վավերացնելու մասին
Թողնել մեկնաբանություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ադամանդների մատակարարման գործում 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համագործակցության» արձանագրության վավերացման մասին դաշնային օրենքը:
 
Դաշնային օրենքը Պետական դումայի կողմից ընդունվել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին, իսկ Դաշնության խորհրդի կողմից հաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 18-ին:
 
Արձանագրությունը նախատեսում է նավթային խեժի մատակարարում Հայաստանի Հանրապետություն՝ առանց արտահանման մաքսատուրքերի գանձման:

Loading...