09:15   25-11-2020
Բայդենն ԱՄՆ նախագահական ընտրությունների պատմության մեջ առաջին անգամ հավաքել է ավելի քան 80 միլիոն ձայն. NBC
Թողնել մեկնաբանություն

Դեմոկրատ Ջո Բայդենն ԱՄՆ նախագահական ընտրությունների պատմության մեջ առաջին անգամ հավաքել է 80 միլիոն ձայն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով NBC հեռուստաալիքի ներկայացրած տվյալներին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Բայդենի օգտին քվեարկել է 80 013 916 մարդ, իսկ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի օգտին՝ 73 882 361, մնացած թեկնածուները միասին հավաքել են 2 867 746 ձայն:

Cook Political Report սոցիոլոգիական ընկերության տվյալներով՝ Բայդենը հավաքել է 80 033 996 ձայն, իսկ Թրամփը՝ 73 878 907:

Գրում է Tert.am -ը:

Loading...