09:16   25-11-2020
Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավ-արևելքի ուղղությամբ. ԶԼՄ
Թողնել մեկնաբանություն

Սիրիայի հարավ-արևելքը ենթարկվել է ավիահարվածների իսրայելական բանակի կողմից: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով Սիրիայի պետական լրատվական SANA գործակալությանը:

Առաջին հարվածը հասցվել է Րվիհինա գյուղի շրջակայքին, որը գտնվում է Իսրայելի հետ սահմանից հարավ: Որոշ ժամանակ անց հաղորդվել է նաև մեկ այլ հարվածի մասին, որը հասցվել է Դամասկոսից հարավ գտնվող Ջեբել էլ Մանիա շրջանին:

Ավիահարվածների հետևանքով զոհեր չկան, միայն նյութական վնաս է հասցվել:

Իսրայելական կողմից սիրիական տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ հարվածներ հասցնելու վերաբերյալ հաղորդագրություն դեռևս չկա:

Գրում է Tert.am -ը:

Loading...