09:45   25-11-2020
Այսօր Ֆրանսիայի Սենատը կքննարկի «Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձևը
Թողնել մեկնաբանություն

Այսօր Ֆրանսիայի Սենատը կքննարկի «Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձևը: Քննարկումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 19:30-ից:

Բանաձևը ներկայացրել են սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլ-յոմ Գոնտարդը: Արցախի վերաբերյալ բանաձևի նախագիծը քննարկելու սենատորների պատրաստակամության մասին հայտարարել էր ֆրանսիացի քաղաքագետ Բրունո Ռետայոն:

«Միայն նման անկախությունը կարող է երկար ժամանակով պաշտպանել Արցախի բնակիչների իրավունքներն ու ազատությունը, ովքեր բախվել են Թուրքիայի իսլամական էքսպանսիոնիզմին»,- գրել էր քաղաքագետը «Թվիթերի» իր միկրոբլոգում:

Գրում 1lurer.am -ը:

Loading...